Ռուսաստանը կարտաքսի բրիտանացի դիվանագետներին. Լավրով

12:19   16 Մարտ 2018    545

Ռուսաստանն անպայման երկրից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ ի պատասխան ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի գործով պայմանավորված ռուսաստանցի 23 դիվանագետներին արտաքսելու մասին Մեծ Բրիտանիայի հայտարարության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Իհարկե, կարտաքսենք»,- շեշտել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ըստ որում Լավրովը չի հստակեցրել բրիտանական դեսպանատան արտաքսվող աշխատակիցների կոնկրետ թիվը:

Սերգեյ Սկրիպալը, որը դատապարտվել էր բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար, եւ նրա դուստր Յուլյան մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին նյարդակաթվածահարող նյութով: Ներկայումս նրանք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ռուսաստանին մեղադրելով թագավորության տարածքում «ապօրինի ուժի կիրառման մեջ», հայտարարել էր ռուսաստանցի 23 դիվանագետների արտաքսման եւ Մոսկվայի նկատմամբ այլ միջոցառումների մասին: Ռուսական կողմը կտրականապես հերքել էր միջադեպին իր մասնակցությունը եւ հայտարարել առաջիկայում պատասխան քայլերի ընդունման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները