Զարիֆը ՌԴ-ին, Թուրքիային եւ Իրանին կոչ է արել Սիրիայի ազատագրումը

12:28   16 Մարտ 2018    567

Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պետք է համատեղ ջանքերը շարունակեն մինչեւ ահաբեկիչներից Սիրիայի լիակատար ազատագրումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Անհրաժեշտ է շարունակել մեր համատեղ ջանքերը մինչեւ ամբողջ Սիրիայի ազատագրումն ահաբեկչական խմբավորումներից: Ապաթեժացման գոտիների ստեղծումը կարեւոր քայլ է, որպեսզի Սիրիայում քաղաքացիական պատերազմը ավարտվի»,- Աստանայում նախարարների հանդիպման արդյունքներով լրագրողներին ասել է Զարիֆը:

Նրա խոսքով՝ երկրները փորձում են գտնել ճգնաժամի քաղաքական լուծումը:

«Մենք կշարունակենք աշխատել եւ հարգել Սիրիայի ինքնիշխանությունը: Առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 4-ին Ստամբուլում: Մենք հույս ունենք, որ կընդունվեն համագործակցության հետագա քայլերը»,- հավելել է նա:

Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումն այսօր ընթանում է Աստանայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ   ՌԴ   Թուրքիա   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները