ՌԴ նախագահի թեկնածուն ուղիղ եթերում սպառնացել է կոտրել Շևչենկոյի ծնոտը. VIDEO

14:09   16 Մարտ 2018    388

Երեկ ավարտվել են ՌԴ նախագահի թեկնածուների բանավեճերը, որոնք Россия 1 ալիքով վարել է Վլադիմիր Սոլովյովը:

Բանավեճերի ժամանակ հերթական սկանդալն է գրանցվել. հայտնում է Медуза-ն: Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Պավել Գրուդինինը լքել է դահլիճը այն բանից հետո, երբ Մաքսիմ Սուրայկինը («Ռուսաստանի կոմունիստները») տաղավար է հրավիրել Լիդիա Ֆիլկինային, ով մեղադրում է Գրուդինինին այն բանում, որ նա ղեկավարել է Լենինի անվան սովխոզը և խոստացել նրան անվճար բնակարան տրամադրել, սակայն հետո խլել է այն:

Գրուդինինին տաղավարում փոխարինել է լրագրող Մաքսիմ Շևչենկոն: Հաղորդավարը խնդրել է Սուրայկինին լքել տաղավարը, սակայն գնալուց առաջ նա հասցրել է կռվել Շևչենկոյի հետ և խոստացել կոտրել նրա ծնոտը:



Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները