ՆԱՏՕ-ն կմեծացնի զորամիավորումը Եվրոպայում

14:28   16 Մարտ 2018    371

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար ամերիկացի գեներալ Քերթիս Սկապարոտին հայտարարել է Եվրոպայում զորքերի թիվը մեծացնելու անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լրացուցիչ պայմաններ ստեղծել զորքերի մշտական տեղակայման համար։

«Ինչ վերաբերում է զորքերի ռոտացիոն կամ մշտական ներկայությանը, ես կարծում եմ, որ Եվրոպայում մեզ ավելի շատ ուժեր են պետք։ Ես չեմ կարծում, որ մեր դիրքորոշումերը հասել են անհրաժեշտ և պահանջվելիք մակադակին։ Այդ պատճառով կցանկանայի լրացուցիչ մշտական ուժեր ունենալ»,-ասել է Սկապարոտին։

Իր հերթին ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը հայտարարել է, որ լեհական բանակը դիվիզիան երկրի արևմուտքից արևելք կտեղափոխի՝ ռուսական սահմանին ավելի մոտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները