Դոնալդ և Մելանյա Թրամփները Սպիտակ տանը նշել են Սուրբ Պատրիկի օրը. VIDEO

14:52   16 Մարտ 2018    417

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ Սպիտակ տանը հյուրընկալել է Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, հատուկ տոնի կապակցությամբ Թրամփը կոստյումի գրպանում կրել է եռատերևի փունջ: Մինչդեռ 47-ամյա տիկին Թրամփն օրվա թեմային համահունչ լինելու համար ընտրել է 1.595 դոլար արժողությամբ Brandon Maxwell զգեստ, որը հրաշալիորեն ընդգծել է նրա մոդելային կառուցվածքը:

«Մեծ քանակությամբ իռլանդացիներ ապրում են Նյու Յորքում, որտեղ ես մեծացել եմ: Նրանք իսկապես հրաշալի մարդիկ են, ես սիրում եմ նրանց»,-ասել է 71-ամյա Թրամփը:

Նա հավելել է, որ Իռլանդիայում գոլֆի դաշտ ունի, ու Վարադկարից հրավեր ստանալու դեպքում մեծ սիրով կայցելեր այդ երկիր:

Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Սպիտակ տան Արևելյան սենյակում կազմակերպված հատուկ միջոցառումը, որի ժամանակ վարչապետը Թրամփին եռատերևներով ծաղկաման է նվիրել:

Նշվում է, որ Սպիտակ տանը եռատերև նվիրելու ավանդույթը ձևավորվել է դեռևս Հարի Թրումանի օրոք:

Աղբյուրը մանրամասնում է, որ 39-ամյա Վարադկարն Իռլանդիայի ամենաերիտասարդ վարչապետն է, որը նաև այս պաշտոնում առաջին բացահայտ միասեռականն է:



Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ   Մելանյա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները