Վրացական Գուդաուրիում ճոպանուղին վթարվել է. տուժել է ավելի քան 10 մարդ (VIDEO)

14:59   16 Մարտ 2018    421

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « Новости Грузия»-ին, ավելի քան տասը մարդ է վիրավորվել վրացական Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում դժբախտ պատահարի հետևանքով, որի ժամանակ վթարվել է ճոպանուղին:

Բոլոր վիրավորները տեղափոխվել են Գուդաուրի բնակավայր, նրանցից երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են Թբիլիսի:

Ինչպես լրագրողներին հայտնել է Կազբեգի քաղաքապետ Ալեքսանդր Զագաշվիլին, միջադեպի պատճառը եղել է էլեկտրաէներգիայի անսպասելի անջատումը և լարվածության կտրուկ անկումը: Մի քանի նստարան, որոնց վրա եղել են զբոսաշրջիկներ, ներքև են սահել՝ ճոպանուղու ստորին կայարան, և բախվել իրար: Դեպքի վայրում աշխատել են փրկարարների և բժիշկների խմբեր:

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել վթարի առնչությամբ:





Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Գուդաուրի  


Վերնագիրի այլ պիտակները