Սալվադոր Դալիի մնացորդները կրկին թաղել են Իսպանիայի թանգարանում

17:36   16 Մարտ 2018    460

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՌԻԱ Նովոստի»-ին, Հայտնի նկարիչ, սյուրռեալիստ Սալվադոր Դալիի մնացորդները, որը արտաշիրիմվել էր հայրության պարզման համար, թաղվել է Կատալոնիայի Ֆիգերաս քաղաքի նկարիչի նախկին գերեզմանում, հաղորդել է Սալվադոր Դալիի հիմնադրամը։

Հիշեցնենք, որ արտաշիրիմումը կատարվել է 2017 թվականին մի կնոջ պահանջով, ով պնդում էր, թե աշխարհահռչակ նկարչի դուստրն է:
Դատական փորձագետները կենսաբանական նմուշ են վերցրել նկարչի մարմնից:

Արտաշիրիմման աշխատանքներն սկսվել են հուլիսի 20-ին: Անհրաժեշտ է եղել հանել ծանր սալ քարը, որի տակ 1989թ. Ֆիգարեսի իր տուն-թանգարանի բակում թաղվել է նկարիչը:
Նշվում է, որ կնոջ անունն, ով պնդում է, թե Դալիի դուստրն է, Պիլար Աբել է, նա 61 տարեկան է: ԴՆԹ անալիզի արդյունքում պարզվել է, որ կինը նկարիչի դուստրը չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները