ՌԴ-ը կարտաքսի բրիտանացի դիվանագետներին

17:59   16 Մարտ 2018    435

Ռուսաստանն անպայման երկրից կարտաքսի բրիտանացի դիվանագետներին՝ ի պատասխան ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի գործով պայմանավորված ռուսաստանցի 23 դիվանագետներին արտաքսելու մասին Մեծ Բրիտանիայի հայտարարության:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Իհարկե, կարտաքսենք», - շեշտել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ըստ որում՝ Լավրովը չի հստակեցրել բրիտանական դեսպանատան արտաքսվող աշխատակիցների կոնկրետ թիվը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները