Մադրիդում միգրանտների եւ ոստիկանության միջեւ նոր բախումներ են տեղի ունեցել

20:25   16 Մարտ 2018    540

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Մադրիդում ուրբաթ հերթական բախումն է տեղի ունեցել իրավապահ մարմինների եւ միգրանտների միջեւ։

Ուրբաթ մադրիդյան Լավապես շրջանում, որտեղ բնակիչների կեսը օտարերկրացի միգրանտներ են, բախում է տեղի ունեցել։ Պատճառը, միգրանտների պնդմամբ, անօրինական առեւտրականներից մեկի սպանութունն էր ոստիկաններից փախչելիս։ Ոստիկանությունը իր մեղքն, սակայն, հերքում է։

Բողոքարարները այրել են աղբի ամանները, կոտրել են խանութների ու բանկերի ապակիները։ Ձերբակալվել է 6 մարդ, իրավապահ մարմինների 10 ներկայացուցիչներ վիրավորում են ստացել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադրիդ  


Վերնագիրի այլ պիտակները