Հիլարի Քլինթոնը Հնդկաստանի հյուրանոցի լոգարնում ընկնելուց հետո հոսպիտալացվել է

20:34   16 Մարտ 2018    759

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "DNA India"-ին, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հնդկաստանում ճանապարհորդության ժամանակ հիվանդանոցում է հայտնվել:

Ըստ հրապարակման՝ նա բժշկական օգնության է դիմել Ռաջաստան նահանգի Ջոդհպուր քաղաքում:

Քլինթոնին ռենտգեն եւ համակարգչային տոմոգրաֆիա են արել: Հետազոտության արդյունքում պետդեպարտամենտի նախկին քարտուղարի մոտ հայտնաբերել են աջ դաստակի ճաք: Քաղաքական գործիչը վնասվել է Հնդկաստանի հյուրանոցի լոգարաում սայթաքելու հետեւանքով:

Քլինթոնին խորհուրդ են տրել մի քանի օրվա ընթացքում հանգստություն պահպանել, ինչպես նաեւ առաձգական բինտ դնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիլարի-Քլինթոն   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները