Չինուհին իրականացրել է իր հիվանդ պապիկի երազանքը. Լուսանկարներ

20:55   16 Մարտ 2018    538

Վերջերս Չինաստանի Չենդու քաղաքի բնակչուհին կիսվել է ֆոտոշարքով, որն անմիջապես հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում և հուզել բոլորին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Bored Panda"-ին, լուսանկարներում 25-ամյա Ֆու Սյուևեյը պատկերված է իր 87-ամյա պապիկի հետ: Բանն այն է, որ անցած տարվա սեպտեմբերին աղջկա պապիկի մոտ լուրջ հիվանդություն է ախտորոշվել, որի հետևանքով նա կարող էր ցանկացած պահի մահանալ:

Նշվում է, որ տղամարդը միշտ երազել էր դեպի խորան ճանապարհել իր թոռնուհուն, ահա թե ինչու աղջիկը որոշեց գոնե կիսով չափ իրականացնել նրա ցանկությունը՝ կազմակերպելով հարսանեկան ֆոտոսեսիա:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ֆուն 3 հազար իեն (մոտ 475 դոլար) արժողությամբ ֆոտոսեսիա է կազմակերպել իր պապիկի համար: Գաղտնի պահելով իր պլանները՝ աղջիկն ուղղակի զբոսանքի է տարել իր պապիկին հիվանդանոցից, այնուհետև ներկայացրել նրան այս անակնկալը:





Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները