Քյոլնում տրամվայներ են բախվել. կա առնվազն 40 տուժած (Լուսանկարներ. VIDEO)

21:06   16 Մարտ 2018    583

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Die Welt"-ին, Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի Քյոլն քաղաքում երկու տրամվայ է բախվել, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 40 մարդ:

Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում: Վթարի համար պատասխանատու վարորդը գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ տուժածների մեծամասնությունը թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մեկ մարդ գտնվում է ծանր վիճակում:





Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները