ՌԴ-ը հայտարարել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխան միջոցներ սահմանելու մասին

21:13   16 Մարտ 2018    539

Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը Մոսկվան կպատասխանի իր սև ցուցակում «ամերիկացի գործիչների նոր խումբ» ներառելով:

DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ պատասխան միջոցներ ձեռնարկելիս Ռուսաստանը կգործի ելնելով պարիտետի (հավասարության) սկզբունքից: «Հնարավոր են և այլ քայլեր մեր կողմից, որոնք մենք կհամակարգենք՝ սեփական շահերի հետ համադրելով», - մանրամասնել է դիվանագետն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի ցանկանում վերջնականապես դադարեցնել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունների կայունացման հնարավորություն թողնելով:

Ռյաբկովն ընդգծել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կործանումը միաժամանակ հարվածում է գլոբալ կայունությանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ ֆիննախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 19 քաղաքացու և 5 կազմակերպության նկատմամբ՝ վերջիններիս մեղադրելով 2016-ի ամերիկյան նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները