Արգենտինայի իշխանությունները բացահայտել են «Սան Խուան» սուզանավի առջեւ դրված խնդիրները

21:25   16 Մարտ 2018    530

Արգենտինյան «Սան Խուան» սուզանավի երկրորդական խնդիրներից մեկը Ֆոլկլենդյան կղզիներից (Մալվինյան) գործող բրիտանական նավերի ընթացքին հետեւելն էր:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, այդ մասին հայտարարել է Արգենտինայի կառավարության ղեկավար Մարկոս Պենյան:

«Որպես տակտիկական երկրորդական նպատակ էր Մալվինյան կղզիներից գործող նավերին եւ ինքնաթիռներին հետեւելը», —նշվում է Պենյայի նամակում, որն ուղղված է պատգամավոր Գիլյերմո Կարմոնային եւ նրա կողմից հրապարավել է մարտի16-ին:

Պատգամավորի կարծիքով դա վկայում է հետախուզական աշխատանքի մասին, որն իրականացրել են սուզանավից:

«Ակնհայտ է դառնում, որ սուզանավը հետախուզական գործուենություն է իրականացրել, իսկ անձնակազմի թվում է եղել հետախուզության կրտսեր սպա Էնրիկե Կաստիլյոն», –Twitter-ում գել է Կարմոնան:

Արգենտինայի ՌԾՈւ «Սան Խուան» սուզանավը նոյեմբերի 15-ի դադարել է կապի մեջ մտնել Ուշուայայի ռազմածովային բազայից Մար դել Պլատա անցում կատարելիս: Կապի վերջին սեանսի ժամանակ սուզանավից հայտնել էին վթարի մասին: Նավում 44 մարդ կար, այդ թվում՝ Արգենտինայի պատմության մեջ սուզանավային առաջին կին նավաստի Էլիանա Մարիա Կրավչիկը: Արգենտինայի ՌԾՈւ ներկայացուցիչ Էնրիկե Բալբին հայտնել է մեկ պայթյունի վերաբերյալ տեղեկություն ունենալու մասին, որը կարող էր կապված լինել «Սան Խուանի» անհետացման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա   «Սան-Խուան»  


Վերնագիրի այլ պիտակները