Բանակը պատրաստ է ռազմական գործողությունների - Զաքիր Հասանով

21:42   16 Մարտ 2018    726

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ կայացել է լայնածավալ զորավարժությունների արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են նախարարության ղեկավար կազմը, զորամասերի և զորամիավորումների հրամանատարներն ու շտաբների պետերը:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ մամուլի ծառայությանը:

Բարձր գնահատելով անձնակազմի մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը՝ նախարարը նշել է, որ զորավարժությունների ընթացքում կառավարման մարմինների և զորքերի օպերատիվ պատրաստվածությունը կատարելագործվել և որակապես նոր մակարդակի է բարձրացվել: Վարժանքներում ներգրավված բոլոր շտաբները կատարել են իրենց առջև դրված առաջադրանքները:

Նախարարն ընդգծել է, որ տակտիկական գործողությունների կատարման ժամանակ զորամասերն ու զորամիավորումները ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ:




Hayatsk.info

Հեշթեգներ: Զաքիր-Հասանով   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները