Գերմանիայում հնարավոր է դիզելային շարժիչով ավտոմեքենաների արգելքը

22:55   16 Մարտ 2018    486

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Bild"-ին, Գերմանիայի տրանսպորտի նախարար Անդրեաս Շոյերը չի բացառել, որ երկրում կարող է արգելվել դիզելային շարժիչով ավտոմեքենաներ վարելը:

«Անազնիվ կլիներ որևէ բան խոստանալ: Ես պատրաստվում եմ ամեն ինչ անել այս արգելքից խուսափելու համար, սակայն վերջնական որոշում դեռևս չկա», - ասել է նա:

«Այն ամենը, ինչ այս հարցում կարող է անել դաշնային կառավարությունը, կարվի: Քաղաքացիները կարող են համոզված լինել դրանում», - հավելել է Շոյերը:

Նախարարը նաև նշել է, որ ինքը մտադիր է «նոր և շատ լուրջ բանակցություններ վարել ավտոմոբիլային կոնցեռնների հետ»:

«Ես ավտոմոբիլային ոլորտի ղեկավարների ընկերը չեմ, սակայն ներկայացնում եմ դիզելային ավտոմեքենաների տերերի հետաքրքրությունները», - եզրափակել է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները