Թրամփի փաստաբանը պոռնոդերասանուհու դեմ դատական հայց է ներկայացրել

11:46   17 Մարտ 2018    467

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Washington Post»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանը՝ Մայքլ Քոենը, դատական հայց է ներկայացրել պոռնոդերասանուհի Սթեֆանի Քլիֆորդի դեմ, ով առավել հայտնի է Սթորմի Դենիելս կեղծանվամբ։

Վերջինը բարձրաձայնել է նախագահի հետ իր հարաբերությունների մասին: Նշվում է, որ նա Քլիֆորդից 20 մլն դոլար է պահանջում՝ չբարձրաձայնելու մասին պայմանագիրը 20 անգամ խախտելու համար։
Հայցի մանրամասները տվյալ պահին հայտնի չեն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սթեֆանի Քլիֆորդը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նա հայտարարել է, որ Թրամփը չի ստորագրել իրենց հարաբերությունների մասին չբարձրաձայնելու պայմանագիրը, որոնք սկսվել են 2006-ի ամռանը և ավարտվել 2007-ի սկզբին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները