ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

12:13   17 Մարտ 2018    616

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն կանչվել է ՌԴ ԱԳՆ:

Հավանաբար, դա կապված է երկու երկրների միջև ստեղծված հարաբերությունների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և սպառնում պատասխան քայլերով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները