Բացահատվել է Սթիվ անունով հյուսիսափայլի գաղտնիքը

13:18   17 Մարտ 2018    603

Hayatsk.info-ն հայտնում է, որ Կանադայի երկնքում վառ մանուշակագույն ժապավենների գաղտնիքը վերջապես բացահայտվել է:

Գիտնականները դասակարգել են եւ գրանցել են հյուսիսափայլի այդ տեսակը: Այն 2015-ին բացահայտել էին սիրողական աստղագետները, սակայն միայն հիմա է այն հետազոտվել:

Այդ փայլատակումը ուսումնասիրելու համար գիտնականների խումբը դիմել է Եվրոպական տիեզերական գործակալության՝ SWARM-ի օգնությանը: Երկրի մագնիսական դաշտը չափելու համար նախատեսված երեք արբանյակները թույլ են տվել ճշգրիտ որոշել, որ Սթիվը՝ իոնների դրիֆտի սուբավրորալային առաջին տեսաղական դրսեւորումն է:

Եվրոպական տիեզերական գործակալությունից Ռոջեր Հաագմանսն ասել է. «Զարմանալի է, որ գեղեցիկ բնության երեւույթը, որը նկատվել է հասարակ քաղաքացիների կողմից, գրավել է գիտնականների ուշադրությունը: Պարզվել է՝ Սթիվը բավական տարածված է, բայց մենք նրան չենք նկատել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները