Թալիբներն իրենց վրա են վերցրել Քաբուլի պայթյունի պատասխանատվությունը

13:58   17 Մարտ 2018    524

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, «Թալիբան» ծայրահեղական շարժումն իր վրա է վերցրել Քաբուլում տեղի ունեցած և երկու մարդու կյանք խլած պայթյունի պատասխանատվությունը:

Ավելի վաղ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նաջիբ Դանեշը հայտնել րէ, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ օրը Դիսպիչարիում, ինչի հետևանքով զոհվել է երկու խաղաղ բնակիչ, եւս երեքը ստացել են վնասվածքներ:

Մահապարտ գրոհայինների նշանակետը եղել է անվտանգության ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպության ավտոմեքենան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաբուլ   Թալիբան  


Վերնագիրի այլ պիտակները