ՄԱԿ ԱԽ-ն անցկացնելու է Սիրիայի հարցով չորրորդ հանդիպումը

13:47   17 Մարտ 2018    452

ՄԱԿ ԱԽ-ն մարտի 19-ին անցկացնելու է Սիրիայի հարցով հանդիպում, որն արդեն չորրորդն է ամսվա սկզբից ու քննարկելու է իրավիճակը մարդու իրավունքների ոլորտում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունից։

«ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ- Հուսեյնը զեկույց կներկայացնի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Պերուի ու ԱԽ եվրոպական անդամ պետությունների հարցման համաձայն։ Նիստը կկայանա ժամը երեքին բաց ռեժիմով»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ-ԱԽ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները