Բրիտանիայի դեսպանը հաստատել է, որ Լոնդոնը տեղեկացված է պատասխան միջոցառումների մասին

13:56   17 Մարտ 2018    445

ՌԴ ԱԳՆ-ն Լոնդոնին տեղեկացրել է դիվանագետների արտաքսման հետ կապված պատասխան միջոցառումների մասին, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիսթոուին կանչել էին ԱԳՆ։ Նա ժամանել է առավոտվա ժամը 11-ին սեւ Jaguar-ով, որի վրա բրիտանական դրոշն էր։ Նրա այցելությունը ԱԳՆ մոտ 10 րոպե է տեւել։ ԱԳՆ-ից դուրս գալուց հետո նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, սակայն փոքր հայտարարություն է արել։

"Ռուսաստանը տեղեկացրել է պատասխան միջոցառումների մասին», -ասել է դեսպանը։

Դիվանագետը հիշեցրել է բրիտանական դիրքորոշումն այն մասին, որ հարաբերությունների ճգնաժամը սկսվել է Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո, հայտնելով , որ քիմիական զենքը մշակվել էր Ռուսաստանում։ Դեսպանը նաեւ շեշտել է, որ Մեծ Բրիտանիան «կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ իրեն ու իր դաշնակիցներին պաշտպանելու համար»։

Սոլսբերիում տեղի ունեցածը նա անվանել է «հարձակում միջազգային համակարգի վրա»։

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ պերսոնա նոն գրատա է հայտարարել ու պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում լքել երկիրը 23 բրիտանացի դիվանագետների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները