Ֆիլիպիններում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 7 մարդ

14:14   17 Մարտ 2018    553

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RT »-ին, Ֆիլիպինների Բուլական նահանգում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է 7 մարդ:

Օդանավը Պլարիդելից ուղևորվելիս է եղել Լաոագ: Մահացել է 6 ուղևոր և ինքնաթիռի օդաչուն:

Նշվում է, որ Piper PA-23 Apache տեսակի օդանավը շահագործել է Lite Air Express ավիաընկերությունը:

Ինքնաթիռի կործանման մանրամասներն ու պատճառները դեռևս չեն հաղորդվում:

Օրեր առաջ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կործանվել էր US-Banga ավիաընկերության օդանավը, մահացել է 49 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆիլիպին  


Վերնագիրի այլ պիտակները