ՌԴ-ն կատարելագործում է «Տիգր» տեսակի բժշկական զրահամեքենաները

14:29   17 Մարտ 2018    515

Ռուսական «Տիգր» տեսակի զրահամեքենաների նոր մոդիֆիկացիաներ են մշակվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Ռազմաարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկովը:

Նրա խոսքով` այս պահին աշխատանքներ են տարվում մի քանի նախագծերի վրա: «Խոսքը հրամանատարական-շտաբային, ղեկավարման, տիեզերական կապի, ռադիացիոն և քիմիական հետախուզության, ծառայողական-գրոհային հետախուզական և այլ տիպի մեքենաների մասին է»,- ասել է նա:

Ալեքսանդր Կրասովիցկովը նաև հայտնել է, որ վերջերս ստեղծվել է «Տիգր» տեսակի բժշկական զրահամեքենա, որը հագեցած է բժշկական սարքավորումներով: Շարժման ընթացքում բժիշկները միաժամանակ 4 վիրավորի կարող են բուժօգնություն ցույց տալ:

Քննարկվում է 30 մմ տրամաչափի գնդացիրով «Տիգր» տեսակի զրահամեքենաներ արտադրելու հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Տիգր  


Վերնագիրի այլ պիտակները