«Նովիչոկի» ստեղծողը այդ նյութի մասին անեկդոտ է պատմել

14:45   17 Մարտ 2018    520

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC»-ին, «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի ստեղծողներից մեկը՝ Վիլ Միրզայանովը, անեկդոտ է պատմել այդ նյութի մասին, որով Լոնդոնի կարծիքով թունավորվել են ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան։

«Առաջին օգնությունը ատրոֆինն ու աֆինն է (խոլինոլիտիկ միջոցներ, որոնք գործածվում են որպես ֆորսֆորօրգանական թունավոր նյութերը չեզոքացնող հակաթույներ),- ճշգրտել է նա։ Միրզայանովի խոսքով՝ նաև մշակվել են «այլ՝ ավելի ուժեղ հակաթույներ»։ «Դրանք կան, դրանք օգնում են կանգնեցնել այդ թունավոր նյութի գործողությունը։ Բայց։ Դրանք մարդուն չեն բուժում»,- շեշտել է նա։

Հիշեցնենք, որ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ն հայտնաբերել են անգիտակից վիճակում բրիտանական Սոլսբերի քաղաքում առևտրի կենտրոնի մոտ նստարանի վրա։ Ոստիկանությունը պարզել է, որ նրանք թունավորվել են։ Հիմա տուժածները շատ ծանր վիճակում հիվանդանոցում են գտնվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նովիչոկի  


Վերնագիրի այլ պիտակները