Լեհաստանում ազատ է արձակվել տղամարդը

15:18   17 Մարտ 2018    366

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Լեհաստանի արդարադատության սխալի պատճառով Թոմաշ Կոմենդան 2000-ին 25 տարվա ազատազրկման էր դատապարտել սպանության համար, որը նա չէր գործել:

Մարտի 15-ին Վրոցլավի քաղաքային դատարանի որոշմամբ, նա ազատ է արձակվել:

Նա մեղադրվել էր Միլոշիցա գյուղում դիսկոտեկից հետո 15-ամյա աղջկա բռնաբարության մեջ, որը տեղի էր ունեցել 1997 թվականին:

Միակ հանցանշանը սպանվածի գլխարկում հայտնավերված մազն էր: Ընդ որում 11 վկաները հաստատել էին, որ Կոմենդան այդ ժամանակ այլ վայրում է եղել: Մեղադրյալը հերքում էր, իսկ հետո ցուցմունք տվեց, որ ներկա է եղել դիսկոտեկին: Դատարանում նա հաժարվեց իր նախորդ ցուցմունքից՝ ասելով, որ ոստիկանությունը խոշտանգումներով է դրանք կորզել իրենից:

Կոմենդայի մեղքի բացակայությունը պարզել է ստեղծված հատուկ քննչական խումբը:

Քննիչների կողմից պատրաստված հաշվետվությունում նշվում է, որ հանցանշանների մի մասը, որի պատճառով Կոմենդան դատապարվել էր, կեղծվել էին:

«Եթե պարզվի, որ անմեղ մարդը 18 տարի բանտում է անցկացրել, ապա նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել այս ճակատագարկան սխալը, պետք է քննություն սկսվի», - ասել է արդադատության նախարար Զբիգնեւ Զյոբրոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները