Տուսկը Մեյի հետ քննարկել է Սկրիպալի գործի վերաբերյալ ԵՄ պատասխանը

15:41   17 Մարտ 2018    457

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել է ԵՄ պատասխանի նախապատրաստումը ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը, որը Լոնդոնը վերագրում է Ռուսաստանին:

Լոնդոնը Մոսկվային է մեղադրում Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցառումների մասին: Մոսկվան կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տուսկ   Մեյ   Սկրիպալ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները