Բրիտանացի պատգամավորն առաջարկել է ԱԱ 2018-ն անցկացնել 2019-ին և տեղափոխել մեկ այլ երկիր

16:23   17 Մարտ 2018    559

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Սթիվեն Քինոքը հայտարարել է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան պետք է վերանայի Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու մասին որոշումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Mirror»-ին, պատգամավորն առաջարկում է ԱԱ 2018-ը տեղափոխել հաջորդ տարի և անցկացնել մեկ այլ երկրում՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուս հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ:

Հիշեցնենք, որ բրիտանական իշխանությունները Ռուսաստանին են մեղադրում Սկրիպալի սպանությունը կազմակերպելու համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ մեկը չի այցելի ԱԱ 2018-ին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն, իր հերթին, այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայի երկրները մտադիր չեն բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները