ՌԴ-ը չի ընդունում Սկրիպալների վիճակի մասին եզրակացության թաքցնումը

17:27   17 Մարտ 2018    285

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Լոնդոնում ՌԴ դեսպանատանը հաղորդել են, որ նախկին ԳՀՎ գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան ծայրահեղ վիճակում են, բայց նրանք «թաքցնում են բժշկական եզրակացությունը»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԲԿ»-ին, այս մասին հայտարարել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

«Մենք հենց նոր Արտաքին գործերի նախարարության նոտան ստացանք այն մասին, որ Սկրիպալի ընտանիքը ծայրահեղ վիճակում է, բայց մեզ համար այս տեղեկատվությունը բավարար չէ: Բրիտանացիները դեռեւս մեզանից թաքցնում են բժշկական եզրակացությունը», - ասել է նա: Յակովենկոն շեշտել է, որ Մոսկվան տուժածներին տեսնելու եւ բժիշկների հետ խոսելու հնարավորություն չունի:

«Ոչ ոք անգամ այստեղ նկար չի հրապարակել: Ուստի, միգուցե նրանք ողջ են, միգուցե ոչ, իսկ հնարավոր է, ոչինչ էլ չի եղել: Այսինքն մեզ առաջարկում են բառերին հավատալ, ինչը բացարձակապես անընդունելի է», — ընդգծել է դեսպանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Սկրիպալ  


Վերնագիրի այլ պիտակները