ԱՄՆ-ն և Հրվ. Կորեան պայմանավորվել են ԿԺԴՀ-ի վրա

15:00   17 Մարտ 2018    468

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան քննարկել են Կորեայի թերակղզում ապամիջուկանացման հարցը և պայմանավորվել, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել հստակ քայլեր այդ ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուրթը:

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը հանդիսանում է խաղաղ կարգավորման պատմական հնարավորություն և ցույց է տալիս, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը արդյունավետ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները