Բեռլինն ու Փարիզը պատրաստ են ԵՄ-ում այն խնդիրների լուծմանը

18:05   17 Մարտ 2018    349

Գերմանիան եւ Ֆրանսիան պատրաստ են հետամուտ լինել այն խնդիրների լուծմանը, որոնք չեն լուծվում ազգային մակարդակում։

Այս մասին իր ամենշաբաթյա տեսաուղերձում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ամենից առաջ ֆրանսիական նախագահ Էմանուել Մակրոնի հետ ցանկանում ենք հետամուտ լինել մի քանի խնդիրների լուծման, որոնք միայնակ, ազգային մակարդակում հնարավոր չէ լուծել, այլ ավելի հեշտ է եվրոպական մակարդակում լուծելը, եթե ցանկանում ենք զգալիորեն ավելացնել մեր կշիռն աշխարհում»,-նշել է նա։

Գերմանիայի կանցլերի խոսքով, այդ հարցերի թվում են տնտեսական աճի ապահովման, եվրոյի երկարաժամկետ կայունացման, արտաքին սահմանների պաշտպանության եւ միգրացիոն ճգնաժամի հաղթահարման հարցերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ   Բեռլին   Փարիզ    


Վերնագիրի այլ պիտակները