Չինաստանը սկսել է բեւեռային արշավների համար առաջին զբոսաշրջային նավի կառուցումը

18:14   17 Մարտ 2018    324

Չինաստանը սկսել է իր առաջին զբոսաշրջային նավի կառուցումը բեւեռային արշավների իրականացման համար, որը պետք է ավարտված լինի 2019 թվականի օգոստոսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նավի կառուցումն իրականացնում է China Merchants Industry Holdings ընկերությունը, Ցզյանսի նահանգում։ Նախատեսվում է, որ այն կունենա 104,4 մետր երկարություն եւ 18,4 մետր լայնություն, իսկ քաշը կլինի 7,4 հազար տոննա։ Նավի նվազագույն արագությունը կկազմի 28,7 կմ/ժ։

Գործակալության փոխանցմամբ՝ նորագույն էլեկտրական շարժիչի եւ կառավարման համակարգի շնորհիվ նավն առանց դժվարությունների կկարողանա շարժվել նաեւ հյուսիսային լայնությունների սառույցների միջով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները