Հունաստանի ափերի մոտ 14 մարդու դի է հայտնաբերվել

18:38   17 Մարտ 2018    432

Էգեյան ծովում՝ Հունաստանի Աղատոնիսի կղզու ափերի մոտ՝ նավակի խորտակման վայրում 14 միգրանտների եւ փախստականների դիակներ են հայտնաբերվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Փայտե նավակի վրա 21 մարդ էր եղել։ Երկու կնոջ եւ մեկ տղամարդու հաջողվել էր ափ հասնել։

Այժմ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Իմիգրացիոն քաղաքականության նախարար Դիմիտրիս Վիցասը ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները