Boeing-ը գերազանցել է Գինեսի սեփական համաշխարհային ռեկորդը

18:42   17 Մարտ 2018    369

Boeing ընկերությունը գերազանցել է Գինեսի սեփական ռեկորդը՝ 10 հազար Boeing-737 ինքնաթիռ թողարկելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այս ձեռքբերումն արտացոլում է Boeing-ի հազարավոր աշխատակիցների, մեր մատակարար գործընկերների եւ պատվիրատու ավիաընկերությունների ավելի քան 50 տարվա հաջողությունները եւ ձեռքբերումները, որոնք վստահում են Boeing 737 ինքնաթիռին»,-հայտարարել է Boeing Commercial Airplanes-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քևին Մաքալիսթերը։

2006-ին 5 հազար 737 ինքնաթիռ թողարկելով՝ Boeing-ն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ։

Նշվում է, որ ընկերությունը մտադիր է ամսական կտրվածքով մեծացնել ինքնաթիռների արտադրման քանակը՝ 47-ից 52-ի հասցնելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները