Բրիտանիայում պատմել են, թե որքան կպահանջվի «Սկրիպալի գործի» համար

18:51   17 Մարտ 2018    333

Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլիայի թունավորման գործով բրիտանական հատուկ ծառայությունների հետաքննությունը կտեւի շաբաթներ, եթե ոչ ամիսներ։

Այս մասին ասված է Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական վարչության պետի տեղակալ Նիլ Բասի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մոտ 400 վկաներ արդեն ցուցմունք են տվել, հարյուրավորներն էլ կտան առաջիկա օրերին: Սա բացառիկ բարդ հետաքննություն է, եւ այժմ հակաահաբեկչական ստորաբաժանումներից շուրջ 250 բացառիկ փորձառու եւ իրենց գործին նվիրված փորձագետներ շուրջօրյա աշխատանք են իրականացնում այս հարցով»,-նշված է հայտարարության մեջ։

Բասի խոսքով, ահաբեկչության պայքարի գծով մասնագետներին օգնում են հարյուրավոր ոստիկաններ, զինվորականներ եւ փրկարարական ծառայությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները