Մեյը հատուկ է օգտագործել է «Նովիչոկ» շաբլոնային անվանումը. Զախարովա

19:04   17 Մարտ 2018    444

«Մեծ Բրիտանիայի վարչապետը չի գործում բանաձեւով, Մեծ Բրիտանիայի վարչապետը գործում է հենց այս շաբլոնային անվանումով, որը անկնթարթորեն Ռուսաստանի Դաշնության հետ է զուգորդվում, նույնիսկ ինչ-որ ռուսականի հետ», - «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում, խոսելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեյի ելույթի մասին, ասել է Զախարովան:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հատուկ է օգտագործել է «Նովիչոկ» շաբլոնային անվանումը, Ռուսաստանի հետ զուգորդություններ առաջացնելու համար:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացացուիչը նաեւ նշել է, որ Ռուսաստանում երբեւէ չի եղել «Նովիչոկ» անվանումով քիմիական զենքի ուսումնասիրություն:

Մարտի 17-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել էր ՌԴ ԱԳՆ: Նրան ասվել է, որ ի պատասխան Անգլիայից 23 ռուս դիվանագետների արտաքսմանը, Ռուսաստանը մի շարք պատասխան միջոցներ է ձեռնարկելու: Դրանք ներառում են 23 բրիտանացի դիվանագետների «հայելային» արտաքսումը, Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության փակումը եւ Բրիտանական խորհրդի աշխատանքների դադարեցումը:

Ռուս-բրիտանական հարաբերությունների վատթարացման պատճառը նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորումն էր: Մարտի 12-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հարձակման ժամանակ օգտագոծվել է ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» նյութերի խմբին պատկանող նյարդակաթվածային թույն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Բրիտանիա   Մեյ   Զախարովա  


Վերնագիրի այլ պիտակները