Մարգվելաշվիլին Վաշինգթոնին կոչ է արել

19:15   17 Մարտ 2018    213

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել է Վաշինգթոնում գտնվող Heritage Foundation հետազոտական կենտրոնը եւ կենտրոնի ներկայացուցիչներին պատմել է ԱՄՆ այցի ընթացքում բարձրացված խնդիրների եւ Վրաստանին աջակցող ակտի մասին:

Այս մասին տեղեկացրել է «ԻնտերպրեսՆյուզը», հաղոդել են նախագահի աշխատակազմում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Մարգվելաշվիլու՝ Վրաստանին աջակցող ակտը պատմական քայլ կլինի երկրի համար, որը օրենսդրական մակարդակում կուժեղացնի Վրաստանի կարգավիճակը, որպես Միացյալ Նահանգների հետ հատուկ դաշնակցի:

Նախագահի խոսքով՝ Վրաստանն ընտրել է երկրի զարգացման արեւմտյան ուղղությունը, ուղի, որը վրացական ինքնության մի մասն է եւ պետք է ավարտվի Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամակցությամբ: Նախագահի խոսքով՝ Վրաստանը դեռեւս ռուսական օկուպացիայի հետեւանքներն է «վայելում», որը Մոսկվան շարունակեց՝ Վրաստանի շրջանները անկախ պետություններ հայտարարելով:

Նախագահը ելույթի ժամանակ անդրադարձել է նաեւ ՌԴ-ում նախագահական ընտրությունների գոծընթացին եւ նշել, որ ՌԴ իշխանությունները նոր հռետորաբանություն ունեն, որը նման է «սառը պատերազմի» սկզբին:

Ինչպես Մարգվելաշվիլին նշել է իր ելույթում, այսօր Վրաստանի քաղաքական սպեկտրը համախմբված է երկրի անվտանգության հարցերում, քանի որ տեսնում է, որ Ռուսաստանը միշտ էլ անում է այն, ինչ հռետորաբանությամբ ասում է:

Մարգվելաշվիլին խոսել է ԱՄՆ այցի կարեւորության մասին եւ նշել, որ Վաշինգթոնում նրան անհրաժեշտ չէ կառավարության ներկայացուցիչներին Վրաստանի կարիքների եւ ձգտումների մասին համոզել, քանի որ Վրաստանը եւ Միացյալ Նահանգները կապված են ընդհանուր արժեքներով, ծրագրերով եւ նպատակներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մարգվելաշվիլի   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները