Սիրիայի բաժանման վերաբերյալ ծրագրերը պետք է անմիջապես դադարեցվեն. Լավրով

19:22   17 Մարտ 2018    344

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիոկոմպլեքսին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սիրիայում գործում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները:

«Ցամաքում են» Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները: Այսպիսով, սա ոչ այնքան «միջնորդավորված պատերազմ» է, որքան պատերազմին ուղղակի ներգրավվածություն», - ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի տարածքում զինված ուժերի անօրինական ներկայությունը: «Ամերիկյան կոալիցիան, միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից, անօրինական է, բայց մենք իրատես ենք եւ հասկանում ենք, որ մենք նրանց հետ չպետք է պատերազմենք», - շարունակել է նա: «Հետեւաբար, մենք համակարգում ենք գործողությունները, գոնե անսպասելի բախումները կանխարգելելու համար»:

«Չեմ կարծում, որ մենք նույնիսկ պետք է խոսենք Սիրիայի հնարավոր բաժանման մասին, բայց պետք է պահանջել, որպեսզի այդ ծրագրերը անմիջապես դադարեցվեն. դա մեր պարտքն է», - ընդգծել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները