Լավրովը բացատրել է, թե ինչու ՌԴ-ը չի ստորագրել Միջուկային զենքի արգելման պայմանագիրը

19:34   17 Մարտ 2018    387

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը երբեք չի ստորագրի Միջուկային զենքի արգելման պայմանագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք չենք ստորագրի այն, քանի որ կարծում ենք, որ միջուկային զենքի արգելման հրամայականն անիրատեսական է: Հինգ պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջուկային տերությունները չեն գնա դրան»,-ասել է Լավրովը։

«Նոր գործոնները, որոնք ազդում են համաշխարհային հարաբերակցության վրա, ինչպիսիք են՝ ոչ միջուկային կիրառման ռազմավարական սպառազինությունը, ամերիկացիների պլանները զենք տեղակայել տիեզերքում, հակաօդային պաշտպանության տխրահռչակ համակարգը, միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի ուժի մեջ չմտնելը, առաջին հերթին ԱՄՆ-ի ցանկության բացակայության պատճառով, ազդում են ռազմավարական կայունության վրա ավելի շատ, քան միջուկային զենքը»,-նկատել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները