Բրիտանիան կանխատեսելի է համարել ՌԴ-ի այդ վարքագիծը

19:57   17 Մարտ 2018    433

Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթվա սկզբին կհավաքվի Ռուսաստանի կողմից հայտարարված պատասխան գործողությունների հարցով հետագա քայլերը քննարկելու համար։

Այս մասին նշված է Բրիտանիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ռուսաստանի նախկին քայլերի լույսի ներքո մենք կանխատեսում էինք այսպիսի պատասխան, եւ Ազգային անվտանգության խորհուրդը կհանդիպի հաջորդ շաբաթվա սկզբին` հետագա քայլերը քննարկելու համար:

Մեր առաջնային խնդիրն է հոգալ Ռուսաստանում մեր աշխատակիցների մասին եւ օգնել նրանց, որոնք վերադառնում են Միացյալ Թագավորություն»,-նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում նշել էր, որ Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել 23 բրիտանացի դիվանագետների ու պահանջել, որ մեկ շաբաթվա ընթացքում նրանք երկրից հեռանան, նաեւ փակել է Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը եւ դադարեցրել Ռուսաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները