ԱՄՆ-ն խթանում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի փոփոխությունները

20:23   17 Մարտ 2018    275

ԱՄՆ-ն և եվրոպական երեք դաշնակիցները «շատ լավ» զրույց են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով, ով պահանջել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի պայմանները շտկել մինչև մայիսի 12-ը», – հայտարարել է ԱՄՆ դեսպանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Երեկ Վիեննայում կայացել է Իրանի հետ գործարքի մեջ ներգրավված երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որտեղ պաշտոնատար անձինք եռամսյակային խորհրդակցություն են անցկացրել այս հարցով: Բացի այդ, հինգշաբթի ԱՄՆ պատվիրակությունը առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գործընկերների հետ», – ասել է ԱՄՆ դեսպան Բրայան Հուկը:

Հուկը նշել է, որ սա աշխարհի առաջատար երեք առաջնորդների հետ երրորդ հանդիպումն էր.

«Մենք շատ բարեհաջող քննարկում անցկացրինք: Համաձայնության եկանք շատ հարցերի շուրջ, և աշխատանքներ ենք տանում՝ փոխզիջման հասնելու այն հարցերում, որտեղ մեր տեսակետները տարբեր են»,- ասել է դեսպանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները