Թե ինչ է ցուցադրվելու միջոցառման ժամանակ, անհայտ է, բայց կարելի է ենթադրել, որ նոր արտադրանքներն ինչ-որ կերպ կապված են կրթության և կրթական հաստատությունների հետ: Հնարավոր է, որ Apple-ը կցուցադրի աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված մատչելի նոթբուք:
Համաձայն լուրերի`նմանատիպ սարք արդեն մշակվել է. այն MacBook-ի նոր մոդելն է` 2560 × 1600 պիքսելանոց 13.3 դյույմ էկրանով: Այն կարժենա 800-900 դոլար, ինչը բավականին շահավետ է ամերիկացի ուսանողների համար:
Հրավերը ձևավորված է ձեռքով նկարված խնձորով, ինչը կարող է ակնարկ լինել այն մասին որ նոր MacBook-ը հագեցած կլինի սենսորային էկրանով և ստիլուսով, որի օգնությամբ հնարավոր կլինի նկարել և գրառումներ կատարել:
Լուրեր են պտտվում նաև այն մասին, որ Apple-ը պատրաստվում է թողարկել iPad-ի նոր մոդելը, որը ԱՄՆ-ում կվաճառվի ընդամենը 259 դոլարով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ
Apple