Շվեդիան անընդունելի է անվանել ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

22:55   17 Մարտ 2018    667

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը «Նովիչոկ» գազի, որով ենթադրաբար թունավորվել է ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկիպալը, ծագման ամենահավանական աղբյուրի մասին, անընդունելի է անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Նովիչոկ» գազի ծագման ամենից հավանական աղբյուրներն են Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան եւ, հնարավոր է, Միացյալ Նահանգները:

«Վճռականորեն մերժում եմ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի անընդունելի եւ անհիմն հայտարարությունը, որ Սոլսբերիում օգտագործված նյարդային թույնը կարող է լինել Շվեդիայից: Ռուսաստանը դրա փոխարեն պետք է պատասխան տա Մեծ Բրիտանիայից հարցերին», - գրել է նա Twitter-ում:

Մարտի 17-ի առավոտյան Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել էր ՌԴ ԱԳՆ: Նրան ասվել է, որ ի պատասխան Անգլիայից 23 ռուս դիվանագետների արտաքսմանը, Ռուսաստանը մի շարք պատասխան միջոցներ է ձեռնարկելու: Դրանք ներառում են 23 բրիտանացի դիվանագետների «հայելային» արտաքսումը, Սանկտ Պետերբուրգում հյուպատոսության փակումը եւ Բրիտանական խորհրդի աշխատանքների դադարեցումը:

Ռուս-բրիտանական հարաբերությունների վատթարացման պատճառը նախկին ԳՀՎ աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորումն էր: Մարտի 12-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ հարձակման ժամանակ օգտագոծվել է ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» նյութերի խմբին պատկանող նյարդակաթվածային թույն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ    


Վերնագիրի այլ պիտակները