ԱՄՆ-ն հետաքննում է Hyundai-ի եւ Kia-ի ուղեւորների մահվան դեպքերը

09:05   18 Մարտ 2018    483

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ-ի իշխանությունները հետաքննություն են սկսել Hyundai- ի եւ Kia մակնիշի ավտոմեքենաների վարորդների եւ ուղեւորների մահվան դեպքերի վերաբերյալ, որոնք առաջացել են անվտանգության բարձիկների անսարքության պատճառով:

«Թերությունների հետաքննության վարչությունը ներկայումս տեղյակ է լուրջ հետեւանքներով Hyundai ու Kia մոդելների մասնակցությամբ վեց վթարի մասին, երբ անվտանգության բարձիկները չեն աշխատել ... Ընդհանուր առմամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զոհվել է չորս մարդ եւ վեցը վիրավորվել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Փետրվարի վերջին Hyundai ընկերությունը անսարքության պատճառով հետ էր կանչվել մոտավորապես 155 հազար ավտոմեքենաների: ԱՄՆ իշխանությունների հետաքննությունը կարող է վերաբերել Hyundai-ի եւ Kia-ի մոտ 425 հազար ավտոմեքենաներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները