ՌԴ-ում նախագահական ընտրություններում քվեարկությունը սկսվել է

09:16   18 Մարտ 2018    456

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռուսաստանում նախագահական ընտրություններում քվեարկությունը սկսվել է:

Առաջին տեղամասերը բացվել են Չուկոտկայի ինքնավար շրջանում եւ Կամչատկայի տարածքներում: Քվեարկությունը տեղի է ունենում տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ընդհանուր առմամբ բացվել են ավելի քան 97 հազար ընտրատեղամասեր, որոնցից ավելի քան 400-ը՝ արտերկրում:

Քվեարկության գործընթացին հետեւելու են 109 երկրներից մոտ 1500 միջազգային դիտորդներ:

«Ամենից շատ կգան Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Բրիտանիայից: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի առաքելությունը միայն մոտ 500 մարդ է, այդ թվում կազմակերպության բոլոր ղեկավարները` ներկայիս եւ նախկին: Նրանք ընտրել են 33 շրջաններ, որտեղ վերահսկելու են», - ասել է ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան: Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են ութ թեկնածուներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները