Շունը ստիպել է օդաչուին արտակարգ վայրէջքով իջեցնել օդանավը

10:22   18 Մարտ 2018    449

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ТАСС»-ին, «United Airlines» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել շան պատճառով‚ որը պատահաբար հայտնվել է ինքնաթիռում:

Շանը արկղի մեջ գտել են ինքնաթիռի անձնակազմի անդամները: Թե ով է նրան սխալմամբ բեռների հետ ինքնաթիռ բարձրացրել‚ հայտնի չէ:

Արդյունքում Նյու Ջերսիից Միսսուրի ուղևորվող ինքնաթիռը վայրէջք է կատարել Օհայոյում: Շանը վերադարձրել են տիրոջը‚ իսկ ինքնաթիռի ուղևորները փոխհատուցում են ստացել:

Ավելի վաղ «United Airlines»-ը սկանդալի մեջ հայտնվեց այն պատճառով‚ որ իր չվերթերից մեկի ժամանակ շուն էր սատկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: UnitedAirlines  


Վերնագիրի այլ պիտակները