Փհենյանը Տոկիոյին սպառնում է ուղիղ երկխոսության հնարավորությունից զրկելով

10:37   18 Մարտ 2018    412

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի հետ ուղիղ երկխոսություն վարելու հնարավորությունից զրկվելու վտանգին կենթարկվի, եթե շարունակի Փհենյանի վրա ճնշման ուժգնացումը, հայտնում է Կորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Եթե Ճապոնիան շարունակի իրեն այդպես պահել, ապա վտանգվում է ընդմիշտ զրկվել մինչեւ Փհենյան բերող տոմսից»,- նշված է հաղորդագրության մեջ: Գործակալությունը ընդգծում է, որ հատկապես «Ճապոնիան է հանդես գալիս որպես Փհենյանի վրա ճնշումներ գործադրելու եւ պատժամիջոցային ռեժիմը խստացնելու նախաձեռնող՝ խուճապահար արձագանքելով վերջին շրջանում միջկորեական երկխոսությունում տեղի ունեցող սրընթաց փոփոխություններին»:

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռանկարում պատրաստ է բարձր մակարդակով հանդիպում անցկացնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Ճապոնիայի վարչապետը կարող է այս քայլին գնալ հանուն Ճապոնիայի քաղաքացիների խնդրի լուծման իրական առաջընթացի, որոնց 70-ական թվականներին առեւանգել է Հյուսիսային Կորեայի հետախոզությունը: Ճաոնիայի կառավարությունում կարծում են, որ այս հարցի լործման համար անհրաժեշտ է երկխոսություն վարել անձամբ Կիմ Չեն Ընի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փհենյան   Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները