ԱՄՆ Սիրիայում ռուս վարձկանների հետ պատրաստվում են նոր բախումների

11:25   18 Մարտ 2018    472

Ամերիկացի զինվորականները, որոնք Սիրիայում հետ են մղել ռուս վարձկանների հարձակումները, պատրաստվում են նոր բախումների:

Այս մասին NBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ գլխավորությամբ հակաիսլամական կոալիցիայի գործողությունների ղեկավար, բրիգադային գեներալ Ջոնաթան Բրագան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները և նրա դաշնակիցները պատրաստվում են ապագա հնարավոր առճակատումներին: «Այդ հրետանային արկերը կարող են ընկնել և սպանել ամերիկացիներին, ուստի մենք շարունակում ենք պատրաստել մեր պաշտպանությունը»,- ասել է նա:

Բրագան հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունները, որ փետրվարի 7-ի հարձակման ժամանակ զոհվել են 200-300 ռուսական պայմանագրային ընկերության վարձկաններ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները