Ուզբեկստանում ցանկանում են արգելել շքեղ հարսանեկան հանդիսությունները

11:54   18 Մարտ 2018    517

Ուզբեկստանի կառավարությունը առաջարկում է արմատական սահմանափակումներ մտցնել ամուսնական տոնակատարությունների մեջ, որոնք երկրում նշվում են հատուկ շքեղությամբ:

Այս մասին հայտնում է միջինասիական պետության կառավարական պորտալի մամուլի կենտրոնը:

Իր հերթին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը քննադատել է հարսանեկան տոնակատարության «անամոթ» ծախսերը:

«Երեկույթի ժամանակ 20 կգ մսի վրա ծախսվող գումարի փոխարեն ավելի լավ է աղքատ մարդու տունը ներկել կամ հեռուստացույց գնել ընտանիքի համար»,- հայտարարել է նա:

Ուզբեկստանի կառավարությունն առաջարկում է նաև կրճատել հրավիրյալների ցուցակը մինչև 150 մարդ, արգելել մի քանի երգիչների կանչել և պատվիրել մեծ քանակությամբ հարսանեկան ավտոմեքենաներ:

Բացի այդ, փաստաթղթի հեղինակներն առաջարկում են հյուրերին հյուրասիրել քիչ քանակությամբ մսային ուտեստներով:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները