Դուբայի կառավարիչը օգնել է անապատում խցանված արտասահմանցիներին

12:03   18 Մարտ 2018    395

Դուբայի կառավարիչ (ԱՄԷ-ի փոխնախագահ եւ փոխվաչապետ) շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքտումը օգնել է անապատում խցանված արտասահմանցիներին:

Նա քարշակել է նրանց ավտոմեքենան, որը խրվել էր ավազների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զբոսաշրջիկ Հաննա Կարեն Արոյոն Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Դուբայի կառավարչի հետ, որոնք անմիջապես հրապարակվել են էմիրաթյան լրատվամիջոցներում:

«Իմ ընկերները եւ ես խցանվել էինք Դուբայի անապատում, եւ մեզ փրկեց շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդը»,- նշել է նա Twitter-ում:

Լուսանկարներից մեկում կառավարչի Dubai No. 1 համարանիշով Mercedes Benz G-class ավտոմեքենային է ամրացվում բարձրամուր մալուխը: Մեկ այլ լուսանկարում զբոսաշրջիկներն իրենց փրկությունից հետո կեցվածք են ընդունում կառավարչի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները